ՍԱՌԸ և ՕԳՏԱԿԱՐ

Թե դանդաղ առաջ շարժվես, որակը կպահպանես

«Ձիթհան» ապրանքանիշի արտադրանքը ստացվում է հիդրավլիկ մամլիչներով կատարվող սառը մզվածքի միջոցով: Սա թեպետ բնական բուսական յուղերի ստացման առավել պարզ եղանակ է, սակայն լայն կիրառություն չունի: Պատճառն այն է, որ սառը մզվածքը շատ ժամանակ է պահանջում: Ողջ աշխարհում բուսական յուղեր արտադրողների մեծ մասն օգտագործում է շնեկավոր մամլիչներ, որպեսզի կարճ ժամանակում առավելագույն քանակությամբ ձեթ ստանա: Ընդսմին, ստացվող արտադրանքի օգտական հատկությունները արտադրողներին առաջին հերթին չէ, որ մտահոգում են:

Ինչու է գերադասելի չտաքացրած ձեթը

Որպեսզի բուսայուղը իսկապես լինի կենսաակտիվ, այսինքն` պարունակի վիտամինների, հանքանյութերի ու ճարպաթթուների ամբողջ հարստությունը, նաև հագեցած լինի հումքի` սերմերի և ընկուզեղենի իրական համով, արտադրման ընթացքում անհրաժեշտ է պահպանել հատուկ ջերմային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել պատրաստի արտադրանքի արագ թթվեցման, ինչը բացասաբար կանդրադառնա բուսայուղի ոչ միայն համային, այլև օգտակար հատկանիշների վրա:

 Առողջ սնունդը թրենդային է (պահանջարկ ունի)

Այսօր կան մի խումբ մարդիկ, որոնք խստորեն հետևում են իրենց առողջությանը, ուստի նրանց համար կարևոր են սննդի արտադրության տեխնոլոգիական նրբությունները: Եվ դրանք միայն բուսակերները, վեգաններն ու հումակերները չեն: Առողջ սննդի պահանջարկը բավականին արագ դուրս է գալիս այս խմբերի շրջանակից: Եվ անգամ որոշակի սննդակարգի չհետևող մարդկանց պարագայում չափազանց կարևոր է մատչելի գնով իսկապես բարձրորակ սննդամթերք գնելը:

 

Խաբեությո՞ւն, թե՞ իրականություն

Այսօր ապակե տարաներով վաճառքի հանված գրեթե բոլոր բուսայուղերի պիտակների վրա նշված է` «Առաջին սառը մզվածք», բայց դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Չենք ասում, թե արտադրողները միտումնավոր ուզում են խաբել սպառողին եւ նախապես տաքացնում են հումքը` դրանից առավելագույն քանակությամբ բուսայուղ ստանալու նպատակով: Պարզապես նրանք գործածում են այլ տիպի սարքավորումներ` շնեկավոր մամլիչներ, որոնք, ըստ էության, խոշոր մսաղացներ են: Դրանցում հումքը վերամշակման ընթացքում տաքանում է մինչեւ 100 աստիճան ըստ Ցելսիուսի: Նման մամլիչների մեջ հումքը կարելի է ներբեռնել անընդհատ, որի արդյունքում նույն քանակությամբ հումքից այս եղանակով ստացվում է ավելի շատ ձեթ, քան այլ սարքավորումներ օգտագործելիս: Այս բուսայուղերն ունեն վառ ընդգծված համ ու հոտ, սակայն օգտակար բաղադրիչներով այնքան էլ հարուստ չեն:

Շնե՞կ, թե՞ մոդեռնիզացված հիդրավլիկա

Ժամանակակից հիդրավլիկ մամլիչները, որոնցով մենք իրականացնում ենք հումքի վերամշակումը, կատարելագործված ու մոդեռնիզացված  են այնպես, որ դրանցում բացառվում է հումքի տաքացումը մզման ողջ գործընթացում: Այս ամենի արդյունքում սպառողները ձեռք են բերում սառը մզվածքի որակյալ բուսայուղեր, նաեւ քուսպ եւ այլուր:

Կատարելագործումը մեր հավատամքն է

Միայն տեխնոլոգիական ողջ գործընթացը հստակ վերահսկելու դեպքում է հնարավոր ստանալ որակյալ հումքի նուրբ բույրն ու համային մեղմ հատկանիշները պահպանող բուսայուղ, ինչին էլ ձգտում է մեր ընկերությունը: Իսկ մեր նշանաբանը անընդհատ կատարելագործումն է: