Մանանեխի բուսայուղն աչքի է ընկնում բուժական ու կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) հատկանիշներով:
Սննդարար արժեքը երաշխավորված է «Օմեգա-3» եւ «Օմեգա-6» անփոխարինելի ճարպաթթուների կատարյալ համամասնությամբ, ինչը նպաստում է սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, օրգանիզմից ավելորդ խոլեստերինի արտամղմանը, մաքրում է անոթները, նոսրացնում արյունը՝ դրանով իսկ կանխելով կաթվածների հիմնական պատճառ հանդիսացող արյան մակարդուկների առաջացումը:
Մանանեխի բուսայուղը օգտակար է մի շարք դեպքերում.
— աղեստամոքսային եւ սրտանոթային հիվանդությունների
— ճարպափոխանակության խանգարման եւ աթերոկլերոզի
— նեւրոտիկ հիվանդությունների՝ նեւրոզների, նեւրիտների, դյուրագրգռության, անքնության
— զարկերակային բարձր ճնշման
— դաշտանադադարի ժամանակ դրսեւորվող ՙալիքների՚
— մրսածության
— բաց վերքերի եւ այրվածքների:
Բուժման եւ պրոֆիլակտիկայի նպատակով պետք է ուտելուց առաջ խմել 1 թեյի գդալ: Արդյունքն ավելի լավ կլինի, եթե ուտեք մանանեխի բուսայուղով պատրաստված սնունդ: Դրական փոփոխություններն ակնհայտ կլինեն արդեն իսկ 10 օր անց:
Նախազգուշացում.
Մանանեխի բուսայուղը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնության, կոլիտների եւ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումների, սրտի ռիթմի խանգարումների դեպքում:
«Ձիթհան» բուսյուղեր պատվիրելու համար զանգահարեք
091 98 50 50