Քունջութի օգտակար հատկություններ

Քունջութի սերմերի բուժիչ հատկությունների մասին գրել է դեռեւս Ավիցեննան, իսկ Եգիպտոսում քունջութի բուսայուղը բժշկության մեջ օգտագործում էին մեր թվականությունից 1500 տարի առաջ:

Քունջութի բուսայուղն օգտակար է մի շարք
հիվանդությունների դեպքում.

— վերացնում է գլխացավը եւ անքնությունը,
— օգտագործում են ոսկրային համակարգի ամրացման, օստեոպորոզի, արթրիտների, օստեոխոնդրոզի , հոդաբորբի բուժման նպատակով,
— կիրառվում է ատամնաբուժության մեջ,
— ներառված է տարբեր սննդակարգերում,,,
— մաշկի, մազերի և եղունգների խնամքի հիանալի միջոց է
— իջեցնում է  ստամոքսի թթվայնությունը, թեթևացնում է աղիների ցավը, նպաստում է խոցերի, էրոզիաների սպիացմանը
— բուժիչ ներգործություն  է ունենում ենթաստամոքսային գեղձի, տասներկումատնյա աղիի հիվանդությունների, ստամոքսի խոցի եւ գաստրիտի առկայության դեպքում,
— որպես պրոֆիլակտիկ միջոց կարելի է օգտագործել լեղաքարային հիվանդությունների, լեղամուղ ուղիների եւ լյարդի ախտահարումների ժամանակ,
— բուսայուղն օգտակար է շաքարային դիաբետ, սակավարյունություն, ոսկրային համակարգի, շնչուղիների, միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներին,
— կիրառվում է որպես մարզական սննդակարգի բաղադրիչ ,
— նպատակահարմար է մերսման համար:

Կանխարգելիչ նպատակներով, առողջ մարդու համար բավարար է 15 մլ-ը քնջութի յուղ, խորհուրդ է տրվում օգտագործել օրական ոչ ավելի, քան 3 թեյի գդալ:

Նախազգուշացում.
Քունջութի բուսայուղը հակացուցված է երակների վարիկոզ լայնացում, արյան բարձր մակարդելիություն, արյունատար անոթների խցանման հավանականություն ունեցողներին: Ոմանք ընդհանրապես չեն մարսում այս բուսայուղը, ուստի գործածելուց առաջ պետք է փորձել շատ փոքր չափաբաժինով:

 

«Ձիթհան» բուսյուղեր պատվիրելու համար զանգահարեք

091 98 50 50

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով