Կտավատի օգտակար հատկություններ

Կտավատ (լատ.՝ Linum usitatissimum), վուշ, կտավատազգիների (վուշազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Այս բուսայուղի առողջարար բաղադրիչները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում են նյութափոխանակությունը, պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալներից, կապակցում եւ օրգանիզմից դուրս են հանում թունավոր միացություններն ու քաղցկեղածին տարրերը: Կտավատի բուսայուղը չհագեցած թթուների, F խմբի վիտամինների անփոխարինելի շտեմարան է: Նրա բաղադրության մեջ կան մարդկային օրգանիզմի կողմից չսինթեզվող «Օմեգա-3», «Օմեգա-6» եւ «Օմեգա-9» բազմաչհագեցած ճարպային թթուներ, որոնք օրգանիզմ են ներթափանցում միայն սննդի հետ:

Կտավատի բուսայուղն օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում.

— նպաստում է սրտանոթային հիվանդությունների (սրտի իշեմիկ հիվանդություններ,  աթերոկլերոզ, միոկարդի ինֆարկտ, ինսուլտ)  կանխարգելմանը և բուժմանը՝ նվազեցնելով թրոմբների առաջացման հավանականությունը,
— կարգավորում է աղիների աշխատանքը,
— նպաստում է արյան մեջ շաքարի քանակության կարգավորմանը,
— լավացնում է լյարդի աշխատանքը,
— պրոֆիլակտիկ միջոց է վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում,
— պրոֆիլակտիկ և բուժիչ միջոց է քաղցկեղային հիվանդությունների դեպքում,
— նվազեցնում է խոլեստերինի և տրիգլիցիդների քանակը արյան մեջ,
— ժողովրդական բժշկության մեջ գործածում են որպես ճիճվաթափող միջոց, նաև այրվածքներ և խոցեր բուժելու նպատակով,
— լավացնում է մաշկի և մազերի որակը,
— հղիների սննդի պարտադիր բաղադրիչներից է, քանի որ նպաստում է ապագա երեխայի գլխուղեղի զարգացմանը,
— օգնում է նիհարելուն:

Բավական է օրական ընդամենը 30գ (2 ճաշի գդալ) բուսայուղ, որպեսզի օրգանիզմն ապահովվի բուսայուղի բոլոր օգտակար տարրերով:
Բուժման նպատակով կտավատի բուսայուղ պետք է խմել 1-1,5 ամիս, 2 շաբաթ դադար տալ և շարունակել խմել:

Նախազգուշացում.
Կտավատի բուսայուղը կարող է վնասել արյան ցածր մակարդելիություն ունեցողներին: Ոմանք ընդհանրապես չեն մարսում այս բուսայուղը, ուստի գործածելուց առաջ պետք է փորձել շատ փոքր չափաբաժիններով:

 

«Ձիթհան» բուսյուղեր պատվիրելու համար զանգահարեք

091 98 50 50

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով