«Ձիթհանի» առաջին սառը մզվածքի չզտված ձեթերի տեսականուց ձեզ ենք առաջարկում
ԿՏԱՎԱՏԻ ՁԵԹ
Կտավատ (լատ.՝ Linum usitatissimum), վուշ, կտավատազգիների (վուշազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 230 տեսակ (այլ տվյալներով՝ 200)։
Պարբերաբար կտավատի ձեթ օգտագործելով՝ կարող եք կանխել մի շարք հիվանդությունների առաջացումը: Այս ձեթի առողջարար բաղադրիչները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում են նյութափոխանակությունը, պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալներից, կապակցում եւ օրգանիզմից դուրս են հանում թունավոր միացություններն ու քաղցկեղածին տարրերը:
Կտավատի ձեթը չհագեցած թթուների, F խմբի վիտամինների անփոխարինելի շտեմարան է: Նրա բաղադրության մեջ կան մարդկային օրգանիզմի կողմից չսինթեզվող «Օմեգա-3», «Օմեգա-6» եւ «Օմեգա-9» բազմաչհագեցած ճարպային թթուներ, որոնք օրգանիզմ են ներթափանցում միայն սննդի հետ:
Կտավատի ձեթի ամենօրյա օգտագործումը նպաստավոր պայմաններ է ստեղծում սննդի տրոհման եւ նրա պարունակած կենսաբանական ակտիվ նյութերի յուրացման համար: Բուսական յուղերից ամենացածր կալորիականությունն ունեցող կտավատի ձեթը ներառում են նիհարեցնող սննդակարգերում: Այն օգնում է լյարդից թունանյութերի արտամղմանը: Ավելի շատ «Օմեգա-3» է պարունակում, քան ձկան յուղը: Կտավատի հատիկները պարունակում են թիոպրոլին հակաօքսիդանտը, որը չեզոքացնում է քիմիական պարարտանյութ ստացած միրգ-բանջարեղենի նիտրատները: Այնպես որ, այդպիսի միրգ-բանջարեղենից աղցաններ պատրաստելիս անպայման ավելացրեք 1 գդալ կտավատի ձեթ:
Համը. մեր տեխնոլոգիայով ստացված կտավատի ձեթը չունի սովորաբար այս բուսայուղին բնորոշ դառնությունը, այլ աչքի է ընկնում հաճելի վերջնահամով:
Գործածումը (կիրառումը, օգտագործումը). կտավատի ձեթը կարելի է լցնել կաթնաթթվային մթերքների, ձավարեղենից պատրաստվող փաթիլների, շիլաների, բազմազան աղցանների վրա: Ջերմամշակումը հակացուցված է: Կարելի է խմել բուժիչ չափաբաժիններով:
Պետք է պահել մութ և զով տեղում, շիշը բացելուց հետո՝ սառնարանում, շշի բերանն ամուր փակած:
Պահպանության ժամկետը՝ արտադրության օրվանից 6 ամիս:
Կտավատի յուղի օգտակար հատկություններ