ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մեր «Ձիթհանը» աշխատում է օրնիբուն,
Որ կենսատու յուղ ունենա ամեն տուն։
 

 

Գովազդային այս երկտողը ոչ միայն մեր աշխատանքային նշանաբանն է, այլեւ բացատրությունն այն բանի, թե ինչու հայրենական (հուսով ենք՝ մոտ ապագայում նաեւ միջազգային) շուկայում հայտնվեց այս նոր ապրանքանիշը։ Խոսքը առաջին սառը մզվածքի բուսական յուղերի այն տեսականու մասին է, որը սպառողին է առաջարկում «Ձիթհան» հայկական նոր ապրանքանիշը։

Ամեն ինչ սկսվեց մի հոդվածից, որտեղ մեր ուշադրությունը գրավեց հետաքրքիր մի փաստ. 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Ռուսաստանում մարդկանց կյանքի միջին տեւողությունը նկատելիորեն ավելացել է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրան նպաստել է նաեւ որակյալ ձեթի գործածումը։ Ասել է թե Հիպոկրատի հայտնի միտքը՝ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», այստեղ իր գործնական ապացույցն է գտել։ Չմոռանանք նաեւ ժողովրդական բարեմաղթանքը, որ հնուց ի վեր ասել են մեր մեծերը՝ «Յուղ ու մեղրի մեջ ապրես»։ Յուղը ոչ միայն բարեկեցության չափանիշ է եղել, այլեւ առողջություն պարգեւող կենսատու սննդամթերք։

Ու մենք որոշեցինք արտադրել այնպիսի բուսայուղ, որը օգտագործողը ոչ միայն երկար ապրի, այլեւ առողջ։ Բուսայուղ, որն առավելագույնս կպարունակի օգտակար ու առողջարար վիտամիններ, մակրո- եւ միկրոտարրեր։ Այդ հատկանիշներով օժտված են ԱՌԱՋԻՆ ՍԱՌԸ ՄԶՎԱԾՔԻ բուսայուղերը, որոնց թողարկմամբ էլ զբաղվում է «Ձիթհան» ապրանքանիշը։

Ի՞նչ պիտի իմանա սպառողը մեր արտադրանքի մասին։ Առաջին սառը մզվածքի բուսայուղերում պահպանվում են բոլոր առողջարար հատկանիշները, որոնցով հարուստ է այս կամ այն ձիթատու բույսը։ Այդ է պատճառը, որ այդ բուսայուղերը ոչ միայն չափազանց նպաստավոր ներգործություն են ունենում մարդու օրգանիզմի վրա, այլեւ օժտված են նուրբ ու մեղմ համային հատկանիշներով։

Սառը մզվածքի պարագայում հումքի տաքացման թույլատրելի առավելագույն ջերմաստիճանը 45 աստիճանն է (ըստ Ցելսիուսի)։ Մեր ձեռնարկությունում արտադրության ընթացքում հումքի տաքացման ջերմաստիճանը չի գերազանցում 30 աստիճանը, որը սառը մզվածքի դեպքում տաքացման ջերմաստիճանի նվազագույն շեմն է։ Հենց սրա շնորհիվ է, որ մեր բուսայուղերն առավելագույնս պահպանում են հումքի օգտակար եւ առողջարար հատկանիշները։ Մեր արտադրանքի բարձր որակը պայմանավորված է նաեւ նորագույն հիդրավլիկ սարքավորումների կիրառմամբ, որոնք համապատասխանում են ժամանակակից բոլոր չափանիշներին։

Հուսով ենք, որ մեր արտադրանքը դուր կգա ոչ միայն նրանց, ում համար թանկ է իրենց առողջությունը, այլեւ նրանց, ովքեր ունեն նուրբ քիմք, բարձր են գնահատում սննդամթերքի համային հատկանիշները եւ գիտեն՝ որն է լավ ձեթը, իսկ որը՝ լավագույնը։

Մեր ապրանքանիշով հետաքրքրվողներին պարբերաբար կծանոթացնենք յուրաքանչյուր բուսայուղի օգտակար հատկանիշներին ու առավելություններին։ Իսկ ձեզ մեր կայքէջում  խնդրում ենք ներկայացնել այն աղցանների եւ ուտեստների բաղադրատոմսերը, որոնք պատրաստելիս օգտագործել եք «Ձիթհան» ապրանքանիշի առաջին սառը մզվածքի բուսայուղերը։

Հարգանքներով,

«Ձիթհան» թիմը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով