ՔՈՒՆՋՈՒԹԻ ԲՈՒՍԱՅՈՒՂ

«Ձիթհանի» առաջին սառը մզվածքի չզտված ձեթերի տեսականուց ձեզ ենք առաջարկում

ՔՈՒՆՋՈՒԹԻ ՁԵԹ

Մարդիկ քունջութ են մշակում հնուց ի վեր: Քունջութի սերմերն այսօր օգտագործվում են ոչ միայն որպես համեմունք, այլև որպես  ձեթի հումք: Այս սերմերի բուժիչ հատկությունների մասին գրել է դեռեւս Ավիցեննան, իսկ Եգիպտոսում քունջութի ձեթը բժշկության մեջ օգտագործում էին մեր թվականությունից 1500 տարի առաջ: Քունջութի անգանումներից մեկն էլ սեզամն է (Sesame), որ ասորերենից թարգմանաբար նշանակում է ձիթատու բույս (սերմերում թանկարժեք յուղի քանակությունը շուրջ 60% է):

Այս ձեթի բաղադրության մեջ կան մարդուն անհրաժեշտ բազմաչհագեցած ճարպային թթուներ, ինչպիսիք են՝ պալմիտինաթթուն, արախինաթթուն, ստեարինաթթուն, միրիստինաթթուն, լինոլաթթուն, օլեինաթթուն եւ հեքսադեկանաթթուն: Պարունակում է նաև
— ֆիտին, սեզամոլ, ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերոլներ, ստվալեն
— B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, A և E ճարպալույծ վիտամիններ 
— մեծ քանակությամբ պղինձ, կալցիում, կալիում, երկաթ
— ոչ մեծ քանակությամբ մանգան, ցինկ, ֆոսֆոր, մագնիում:

Համը. քունջութի ձեթն ունի ընկույզի քաղցրավուն համ, շատ թեթև է: Սեզամոլի շնորհիվ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները:

Գործածումը (կիրառումը, օգտագործումը). քունջութի ձեթը կոսմետիկ եւ բուժիչ հրաշալի միջոց է, ունի հիանալի համային որակներ: Այն շատ արժեքավոր սննդամթերք է, կարգավորում է նյութափոխանակությունը, զարկերակային բարձր ճնշումը, դրական ներգործություն ունի հոդաբորբով տառապողների վրա:
Քունջութի ձեթը արեւելյան խոհանոցի ավանդական ու կարեւոր բաղադրիչներից: Գործածում են փլավներ եփելիս, մսով եւ ծովամթերքով ուտեստներ, բանջարեղենային աղցաններ և քաղրցրավենիք պատրաստելիս: Քունջութի ձեթով եփում են տարբեր ապուրներ, շիլաներ, թխվածքներ են թխում: Տապակելու համար քունջութի ձեթը չեն օգտագործում: 1 ճաշի գդալի չափ կարելի է լցնել արդեն պատրաստի ուտեստների վրա: Այս ձեթով պատրաստում են նաեւ աղցանների թացաններ, սոուսներ:

Քունջութի ձեթի օգտակար հատկությունների մասին

Իմանալ ավելին …

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով