ՄԱՆԱՆԵԽԻ ԲՈՒՍԱՅՈՒՂ

«Ձիթհանի» առաջին սառը մզվածքի չզտված ձեթերի տեսականուց ձեզ ենք առաջարկում

ՄԱՆԱՆԵԽԻ ԲՈՒՍԱՅՈՒՂ

Բացառիկ այս մթերքը հաճախ անվանում են նաեւ Կայսերական դելիկատես, քանի որ ռուսական արքունիքում զարդարել է տոնական սեղանները:

Այս դիետիկ եւ շատ սննդարար բուսայուղն աչքի է ընկնում համային (գաստրոնոմիական), բուժական ու կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) հատկանիշներով:

Սննդարար արժեքը երաշխավորված է «Օմեգա-3» եւ «Օմեգա-6» անփոխարինելի ճարպաթթուների կատարյալ համամասնությամբ, ինչը նպաստում է սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, օրգանիզմից ավելորդ խոլեստերինի արտամղմանը, մաքրում է անոթները, նոսրացնում արյունը՝ դրանով իսկ կանխելով կաթվածների հիմնական պատճառ հանդիսացող արյան մակարդուկների առաջացումը:

Սառը մզվածքի մանանեխի բուսայուղը ուժեղ հակաօքսիդանտ է եւ իմունախթանիչ, ուստի մեծ կիրառություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ու բուժման գործում: Այս բուսայուղը հարուստ է A, B3 (PP), B4, B6, D, E, F, K վիտամիններով, ֆիտոստերոլներով:

Այն բարձրացնում է իմունիտետը, ամրացնում է սիրտը, պաշպանում է աթերոսկլերոզից, նպաստում է նիհարելուն, դանդաղեցնում է օրգանիզմի ծերանալը: Մանանեխի բուսայուղը բնական հականեխիչ է: Հնդկաստանում նորածիններին կյանքի առաջին օրերից պարբերաբար մի քանի րոպե մերսում են մանանեխի եւ քունջութի բուսայուղերի խառնուրդով: Այդ երեխաներն իրենց հասակակիցներից ավելի ակտիվ են զարգանում, քիչ են հիվանդանում, քնում են հանգիստ եւ խորը:

Համը. մանանեխի բուսայուղը շատ համեղ է: Այն կարելի է օգտագործել խոհարարության, անգամ հրուշակագործության մեջ, անփոխարինելի է պահածոներ պատրաստելիս:

Գործածումը (կիրառումը, օգտագործումը). մանանեխի յուղը շատ երկրներում հնուց ի վեր օգտագործում են բանջարեղեն տապակելու, բարձր ջերմամշակում չպահանջող տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Այն հաճելի համ է տալիս կանաչեղենից ու բանջարեղենից պատրաստվող աղցաններին, խաշիլներին ու շիլաներին, ձավարեղենային ուտեստներին:

Եթե խմորին 1-2 գդալ մանանեխի բուսայուղ ավելացնեք, այն ծակոտկեն, թեթեւ եւ անուշաբույր կլինի, կունենա ոսկեգյուն երանգ, իսկ թխվածքը երկար ժամանակ կպահպանի թարմությունը:

 

Մանանեխի յուղի օգտակար հատկություններ

Իմանալ ավելին …

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով